ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությանը:
«Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում»,- ասաց նա:
Գլխավոր դատախազի խոսքով՝ նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ, ինչպես նաև ստեղծվել է դատախազական հսկողական խումբ:
«Իմ կողմից գործի տվյալների և գործում առկա հատկապես հակասությունների պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին»,- նշեց նա՝ հավելելով, որ բավական տեմպով աշխատանքներ են իրականացվում այս քրեական գործով բացահայտումներ անելու համար: