ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրկանացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։
Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Թերություններ եղել են երկու մանկապարտեզում՝ խմբասենյակներում եղել են գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։
Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում: Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ, որտեղ նախորդ շաբաթվա համեմատ երեխաների թիվն աճել է մոտ երկու անգամ։
ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն։