ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ այս օրինագծով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով: «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 «կողմ» ձայնով: