Սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված խռովությունները շարունակվում են ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում:
Խաղաղ բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվեցին բռնության ու թալանի: Ծայրահեղական ցուցարարները սկսեցին հարձակվել ոստիկանների վրա՝ նետելով մոլոտովյան կոկտեյլներ, հրկիզել նրանց մեքենաները, թալանել ու ավերել խանութներ: Ոստիկանությունը նրանց դեմ օգտագործում է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Ամերիկյան շատ քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, հաստատվել է պարետային ժամ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Անտիֆա» շարժումը կհռչակի ահաբեկչական կազմակերպություն: Նախագահը վստահ է, որ ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում բռնկված անկարգությունները կազմակերպում են «Անտիֆա» և այլ արմատական ձախակողմյան խմբավորումներ: