Ֆրանսիացիներն անհամբեր սպասում են երեքշաբթիին: Զբոսայգիներից հետո այդ օրը բացվելու են ռեստորանները, սրճարաններն ու բարերը, իհարկե, բացօթյա ռեժիմով:
Իտալիայում բացվել են թանգարաններն ու հուշակոթողները, Կոլիզեյը սպասում է զբոսաշրջիկներին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի երեք ամսվա ընթացքում առաջին անգամ հավատացյալներին է դիմել ավանդական ձևով`Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատուհանից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշացրել է, որ վարակի արագ աճի դեպքում նորից ստիպված կլինեն դիմել որոշակի սահմանափակող միջոցների:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ, չնայած իսպանացիների բողոքներին, մտադիր է դիմել խորհրդարանին՝ վերջին անգամ երկարաձգելու քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող ռեժիմը: