Հունիսի 18-ին ԲԴԽ-ն նիստ է հրավիրել՝ քննելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ԲԴԽ կայքից:
Հիշեցնենք՝ ՀՔԾ պետի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարարն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ և մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:
Ըստ մեր տեղեկությունների՝ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններն են եղել: