Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ հանդիպել եմ ԱՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Քննարկել ենք մեր երկրի առաջ ծառացած մի շարք օրախնդիր հարցեր: Երկուստեք կարևորել ենք, որ համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է ԱՀ նախագահը: