Իտալական մամուլի տվյալներով՝ ամառային տրանսֆերային պատուհանը կարող է բացվել սեպտեմբերի 1-ին:
Նախատեսվում է, որ մինչև օգոստոսի 4-ը կավարտվեն Եվրոպայի ազգային առաջնությունները, իսկ օգոստոսին կավարտվեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունները: Այնուհետև կբացվի տրանսֆերային պատուհանը:
Ըստ Corriere dello Sport-ի՝ տրանսֆերային շուկան կգործի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 5-ը: