Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, թե «կորոնավիրուսի դեմ պայքարող արդյունավետ միջոցը գտել են Հայաստանում»:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Հելս-թոնը» Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
«Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»,- տեղեկացնում են նախարարությունից: