ԱԺ քառօրյան իր աշխատանքները հանգստյան օրերից հետո շարունակում է այսօր: Նիստը մեկնարկեց նախօրդ օրերին քննարկված նախագծերի քվեարկությամբ:
«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում» փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
«Մենք գտնում ենք, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց և չենք մասնակցելու քվեարկությանը, որ մեր ձայներով չապահովենք այն անցնելը: Նաև ԲՀԿ-ին կոչ կանեի չմասնակցել»,- նշեց Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ իրենք չեն մասնակցելու, որ չապահովվի պատգամավորների ձայների առնվազն 3/5-ը, որն անհրաժեշտ է սահմանադրական փաթեթը ընդունելու համար:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ 20 րոպե ընդմիջում վերցրեց քվեարկությունից առաջ: