«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել:
5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին՝ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդները, ինչպես միշտ, «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել: Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա: