Ամբողջ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվն անցել է 6 միլիոնի սահմանը և այսօրվա դրությամբ կազմում է 6,290,758 մարդ՝ հայտնում է Worldometers կայքը: Այն տարածված է աշխարհի 213 երկրում։ 374,336 մահ է գրանցվել, իսկ շուրջ 3 միլիոն (2,862,119) մարդ էլ ապաքինվել է: Աշխարհում այս պահին ակտիվ դեպքերի թիվը 3,054,303 է, որի 2 տոկոսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշը մեկ օրվա ընթացքում երեկ գրանցվել է ԱՄՆ-ում. 20 հազարից ավելի դեպք: ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 1,837,578-ի, որով աշխարհում առաջինն է, մահացել է 106,198 մարդ, առողջացել՝ 599,875 մարդ։
Վարակակիրների թվով երկրորդ երկիրն աշխարհում Բրազիլիան է: Այստեղ երեկ գրանցվել է 16 հազարից ավելի դեպք: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 514,849 դեպք, որից 29,341-ը ունեցել են մահվան ելք, իսկ 206,555-ը ապաքինվել են:
Ռուսաստանը վարակվածների թվով երրրորդ երկիրն է. այստեղ գրանցվել է վարակվելու 414,878 դեպք, մահացել է 4,855 մարդ, 175,877 մարդ էլ ապաքինվել է։
Վարակակիրներով աշխարհում չորրորդ երկիրը հանդիսացող Իսպանիայում նոր վարակների թիվը գնալով նվազում է: Երեկ Իսպանիայում վարակի 201 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը 286,509 է, մահացել է 27,127 մարդ, առողջացել է 196,958 մարդ։
Վարակակիրների թվով հինգերորդն աշխարհում Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում գրանցվել է 274,762 դեպք, որից 38,489 մարդ մահացել է: Ապաքինվածների մասին տվյալներ երկիրը չի հայտնում:
Համավարակի եվրոպական օջախը համարվող Իտալիան արդեն քանի օր է առաջատար հնգյակում չէ: Երեկ այս երկրում 333 նոր դեպք է արձանագրվել: ընդհանուր առմամբ՝ 232,997 դեպք է գրանցվել, 33,415 մահ, իսկ 157,507 մարդ էլ հասցրել է ապաքինվել նոր տեսակի կորոնավիրուսից:
Իտալիային հաջորդում է Հնդկաստանը, որտեղ գրանցվել է 190,609 դեպք: 5,413 մարդ մահացել է, իսկ 92,027 մարդ՝ ապաքինվել:
Ֆրանսիայում վարակվածների թիվը 188,882 է, երեկ այստեղ շուրջ 257 նոր դեպք է գրանցվել: Ֆրանսիայում թագավարակից մահացել է 28,802 մարդ, առողջացել՝ 68,355 մարդ։
Գերմանիայում 183,494 մարդ է վարակվել, մահերի թիվը 8,605 է, առողջացել է 165,900-ը: Այստեղ երեկ գրանցվել է շուրջ 200 նոր դեպք:
Վարակվածների թվով հաջորդ երկիրը Պերուն է, որտեղ 164,476 դեպք կա գրանցված: 4,506 մահվան դեպք է գրանցվել, իսկ 67,208 մարդ ապաքինվել է:
Թուրքիայում կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվը 163,942 է. այստեղ մահացել է 4,540 մարդ, ապաքինվել՝ 127,973-ը:
Հարևան Իրանում 154,445 ընդհանուր դեպք կա: 7,878 մարդ մահացել է, իսկ շուրջ 121,004 մարդ՝ ապաքինվել:
Ադրբեջանում 5,494 վարակված կա, 63 հոգի մահացել է: Վրաստանում 794 վարակակիր կա, 12-ը մահացել են, 624 մարդ՝ ապաքինվել։
Վարակի հայրենիքում՝ Չինաստանում, այսօր 11 նոր դեպք է գրանցվել: 83,017 վարակվածներից ապաքինվել է 78,307 մարդ, իսկ 4,634 մարդ՝ մահացել: Ընդհանուր առմամբ Չինաստանում մնացել է 76 վարակակիր: