Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը դեռ փակ են. ոստիկանությունն առավոտից Գեղարքունիքի մարզում արտակարգ ծառայություն է իրականացնում:
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաք մտնելու իրավունք ունեն միայն տեղաբնակները՝ Սեւանի բնակիչ լինելու մասին անձնագիր ներկայացնելուց հետո: Քաղաք մուտք գործել թույլատրվում է նաեւ սննդի մատակարարներին, այլ որոտի առաքիչներին:
Մյուս բոլոր քաղաքացիների համար Սեւան քաղաք մուտքը փակ է:
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: