ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը։
Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝
անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ,
ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել,
չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ,
չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը,
ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ: