Ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» արդեն նախկին հարձակվող Մաուրո Իկարդիի հետ:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թ-ի հունիսի 30-ը: Իկարդին ՊՍԺ պատմության մեջ 16-րդ արգենտինացի խաղացողն է:
Հիշեցնենք, որ Իկարդին ֆրանսիական ՊՍԺ ակումբում 2019-20 մրցաշրջանում ելույթ էր ունենում վարձակալությամբ: