ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Բելավիա ավիաընկերության կողմից, ինչպես նաև Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից:
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35): Ս․ թ․ մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:45):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին, անհարմարություններից զերծ մնալու նպատակով, չգալ օդանավակայան»,- գրված է հայտարարությունում։