Թուրքիայի Միլլի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունի հայտարարությանը. «Քուզգունչուքում (Սկյուտար թաղամասի թուրքական անվանումն է) եկեղեցու խաչը կոտրած սադրիչը ձերբակալվել է 24 ժամվա ընթացքում: Ձերբակալվել է նաև Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնացող սադրիչը: Մենք չենք հանդուրժի սադրանքները: Վստահեք թուրքական ոստիկանությանը»:
Կարո Փայլանը հակադարձել է «Մենք ձեզ չենք ասի կեցցեք, քանի որ դուք ձերբակալել եք երևույթների, որոնք դուրս են եկել ձեր իսկ ստեղծած ատելության ճահճից: Այս հարձակումները հետևանքն են ձեր վարած ատելության քաղաքականության: Վերջ դրեք ատելության քաղաքականությանը»: