Կիրակի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ խնդրելու է խորհրդարանին համաձայնություն տալ մինչեւ հունիսի 21-ը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու շուրջ: Միաժամանակ Սանչեսը վստահեցրել է, որ դրանից հետո կառավարությունն այլեւս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը:
Շաբաթ օրվա տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 27 125-ի, իսկ վարակվածների թիվը՝ 239229-ի։
Հիշեցնենք, արտակարգ դրության խիստ ռեժիմը Իսպանիայում սահմանվել է մարտի 14-ին։ Այդ ընթացքում բնակիչները կարող էին դուրս գալ տնից միայն գնումներ կատարելու համար, իսկ երեխաներին առհասարակ արգելվում էր հեռանալ տնից։ Միայն վերջերս են այդ երկրում սահմանափակումներն աստիճանաբար մեղմվել: