ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 18 951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ: