Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը Falcon 9 հրթիռի միջոցով Երևանի ժամանակով 23.22-ին երկու հոգանոց անձնակազմով արձակվեց դեպի Միջազգային տիեզերակայան։
Սա 2011 թվականից հետո ամերկյան առաջին թռիչքն է, որով Միջազգային տիեզերակայան են գործուղվում տիեզերագնացներ։
Տիեզերանավի անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Բոբ Բենկենը և Դագ Հերլին։ Տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին տեղի կունենա կիրակի։