Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Ուղիղ եթերում հեռարձակվել է տիեզերանավի միակցումը: «Միակցումը հաստատվել է, այն կայացել է Ամերիկյան արևելյան ափի ժամանակով 10:17-ին (երևանյան՝ 18:17)»,- տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները:
Հիշեցնենք, երեկ՝ մայիսի 30-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը թիռչք է իրականացրել։ Այն բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ 2011-ից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան նավը տիեզերագնացներով դուրս է գալիս Երկրի ուղեծիր: Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձել է առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ է ուղարկել տիեզերք։