Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր:
Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են:
Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մայիսի 31-ի դրությամբ մեկուսացված է 81 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է: