Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկնակի այց և մշտադիտարկում է իրականացրել «Երևան» երկաթուղային կայարանում:
Նախորդ այցի ժամանակ Տեսչական մարմինը երկաթուղային կայարանում հայտնաբերել էր մի շարք թերություններ և խախտումներ:
Կայարանի տնօրինությանը տրվել էին պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում խախտումները վերացնելու ուղղությամբ։
Մայիսի 30-ի այցի ժամանակ բոլոր թերությունները տնօրինության կողմից շտկվել էին: