Մայիսի 30-ին, ժամը 10։50-ից մինչ 18։09-ն, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Քարինջ գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 6 խմ)։ Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Նախորդ օրն ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Քարինջ գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ևս իրականացրել էր հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 12 խմ)։