ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 11։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսի մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակի մոտ գտնվող 4 մետր խորությամբ փոսը։
Փրկարարները փոսից հանել են Սերյոժա Վ․-ի դին (ծնված 1947 թ.) և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։