Չինաստանի վարակի վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները հայտարարել են, որ Ուհան քաղաքի ծովամթերքի շուկան COVID-19 վարակի նախնական աղբյուրը չէ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Նշվում է, որ հետազոտությունների շրջանակում ուսումնասիրվել են առևտրի կետում վաճառված կենդանիների նմուշները, որոնց թեստավորումը բացասական արդյունք է տվել: Սա նշանակում է, որ այդ կենդանիները չէին կարող վարակել գնորդներին:
Չինացի գիտնականները նշում են, որ ծովամթերքի շուկան վարակի զոհերից մեկն է: Միաժամանակ հաստատվել է այն փաստը, որ վարակն առաջացել է չղջիկների մոտ՝ նախքան մարդկանց փոխանցվելը: