«Պարետատան նիստում արձանագրեցինք, որ դիաբետով հիվանդները և բարձր զարկերակային ճնշում ունեցողները շատ ծանր են տանում կորոնավիրուսը: Իսկ այդ հիվանդությունները լայնորեն տարածված են Հայաստանում»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ շատերը չգիտեն իրենց այդ հիվանդության մասին, շատերն էլ այն չեն համարում քրոնիկ:
Վարչապետի խոսքով՝ այժմ վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով. ավելացել են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը:
«Երեկվա դրությամբ ունեցել ենք ծանր 358 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 58 պացիենտ, թոքի օդափոխման սարքին միացված է 15 պացիենտ»,- տեղեկացրեց նա: