ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում առաջիկայում կսկսվի կորոնավիրուսի հայտնաբերման համար նախատեսված թեստերի արտադրությունը։
«Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումները և դիմել է առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար։ Գերատեսչությունը մի քանի օրվա ընթացքում այս գործընթացն ավարտին կհասցնի, ինչից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է ընդհանուր առմամբ 100 հազար թեստի արտադրություն, օրական՝ 1000-2000 թեստ»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ վերջին օրերին քիչ թեստավորումների մասին հարցին. Փաշինյանն ընդգծեց, որ դրանք իրականացվում են ըստ ցուցումների։ Ըստ վարչապետի՝ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին։