ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն:
Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանից:
«Արման Սահակյանը մեղադրյալ է ներգրավվել մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Եգանյանը:
Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցենք՝ Սահակյանը Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2011-2018թթ: