Հունաստանը ցանկ է կազմել, որում ընդգրկված 29 երկրների զբոսաշրջիկները կարող են այցելել Հունաստան հունիսի 15-ից: Եվրոպական այս երկիրն իր դռները կբացի տնտեսությունը փրկելու, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտին թթվածին ներարկելու համար: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:
Ցանկը կընդլայնվի հուլիսի 1-ին, սակայն, մինչ այդ, Հունաստան կարող են այցելել միայն Ալբանիայից, Ավստրալիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Էստոնիայից, Ճապոնիայից, Իսրայելից, Չինաստանից, Խորվաթիայից, Կիպրոսից, Լատվիայից, Լիբանանից, Նոր Զելանդիայից, Լիտվայից, Մալթայից, Չեռնոգորիայից, Նորվեգիայից, Հարավային Կորեայից, Հունգարիայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Չեխիայից և Ֆինլանդիայից: Հայաստանն առայժմ այս ցանկում չկա: