Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի տարածման վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 6 միլիոնը: Մահացության ցուցանիշը կազմում է 367116, ապաքինվել է 2 միլիոն 671440 հիվանդ:
Առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է, որտեղ գրանցվել է 1 միլիոն 793530 վարակված, մահացել է ավելի քան 104000 հիվանդ, ապաքինվածների թիվը հասնում է 520000-ի:
Երկրորդ տեղում Բրազիլիան է: Այս երկրում կա 468338 վարակված, մահացել են մոտ 28000-ը, բուժվել՝ 193181 մարդ:
Երրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ գրանցվել է 396575 վարակված, մահացել՝ 4555-ը:
Իսպանիան չորրորդն է: Եվրոպական այս երկրում վարակվել է 285644 մարդ: Մահացել են ավելի քան 27000-ը, ապաքինվել է 196958 մարդ:
Մեծ Բրիտանիան հինգերորդն է: Այս երկրում վարակվածների թիվն անցել է 271000-ից, մահացության ցուցանիշը կազմում է ավելի քան 38000:
Հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Թուրքիան, Պերուն, Իրանը: