Բելառուսում միաժամանակ հասունանում են կորոնավիրուսի վարակի երեք անկախ ալիքներ: Այս մասին տեղեկացնում է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Պավել Գրինչուկը՝ գրում է Lenta.ru կայքը:
Փորձագետի խոսքով՝ վարակի ամենաինտենսիվ ալիքը գրանցվել է Մինսկում և Վիտեբսկում: Ավելի ուշ ի հայտ եկած երկրորդ ալիքն արձանագրվել է Բելառուսի մյուս խոշոր քաղաքներում: Գիտնականը նշել է, որ վերջին շաբաթների զարգացումների համաձայն՝ փոքր քաղաքներում և գյուղական բնակավայրերում գոյություն ունի նաև վարակի երրորդ ալիքը:
Վերջին տվյալների համաձայն՝ Բելառուսում կա 40764 վարակված, մահացության ցուցանիշը 224 է, ապաքինվել է 17390 հիվանդ: