Երուսաղեմի Հին քաղաքում իսրայելցի ոստիկանները սպանել են պաղեստինցի տղամարդու, որին կասկածել են զենք կրելու մեջ: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը զինված չի եղել: Այս մասին տեղեկացնում է Guardian պարբերականը:
Սպանված պաղեստինցին եղել է Արևելյան Երուսաղեմի բնակիչ: Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ տղամարդն անզեն է եղել և հավանաբար ունեցել է մտավոր առողջության խնդիրներ:
Պաղեստինի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Վերջին շաբաթների ընթացքում արաբա-իսրայելական լարվածությունը սրվել էր այն պատճառով, որ Իսրայելը մտադիր է Հորդանանի Արևմտյան ափի հրեական բնակավայրերում ճանաչել հրեական պետության ինքնիշխանությունը: