Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը կենդանիների վրա հաջող է անցել: Կենդանիների մոտ անցանկալի հետևանքներ ի հայտ չեն եկել: Այս մասին հայտնել է պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ռուսաստանյան «Վեկտոր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը՝ գրում է РИА Новости-ն:
«Կենդանիներին ներարկված պատվաստանյութի հետևանքով ջերմաստիճանի բարձրացում չի եղել: Չեն նկատվել նաև անցանկալի հետևանքներ: Նրանք բոլորը շատ լավ են տարել նոր պատվաստանյութի ներարկումը»,- հայտնել է կենտրոնի տնօրենը: