ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է օգտագործել «զորքի անսահմանափակ ուժը»՝ երկրում տիրող անկարգություններին վերջ տալու համար: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում: Փոխանցում է РИА Новости-ն:
«Նահանգների սահմաններն անցնելը, բռնություն գործադրելու նպատակով, դա դաշնային հանցագործություն է: Քաղաքապետերն ու մարզպետները պետք է ավելի կոպիտ լինեն, հակառակ դեպքում կառավարությունը կմիջամտի և կանի այն ամենը, ինչը հարկավոր է, այդ թվում՝ կօգտագործի զինված ուժերին: Կլինեն շատ ձերբակալություններ»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ համընդհանուր ընդվզումն արդեն անկառավարելի է դառնում, թեպետ մեղավոր ոստիկանի նկատմամբ սպանության մեղադրանք է առաջադրվել:
Բողոքի ցույցեր են անցկացվում Միացյալ Նահագների բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Մինեապոլիսում, Հյուսթոնում, Ատլանտայում, Նյու Յորքում, Լաս Վեգասում, Դենվերում, Ֆոնտանայում, Վաշինգտոնում, Ֆենիքսում, Լյուիսվիլում: