ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Փոխանցում է TACC գործակալությունը:
Թրամփի խոսքով՝ ԱՀԿ-ի ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդել են ԱՄՆ իշխանությունները:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 մլն դոլարի չափով, կուղղի ամբողջ աշխարհում առողջապահական կարիքները հոգալուն։
Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսավորել մի կազմակերպություն, որն ակնհայտորեն չի ծառայում ԱՄՆ-ի շահերին։