ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում անցկացվել է խորհրդակցություն: «Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության և նրա պոտենցիալի հզորացումն է: Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը»,- ասել է վարչապետը: