«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցներն ու նրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխանող անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։
«Վստահեք մեզ, մենք ջանք չենք խնայելու ձեր հարազատների առողջության համար պայքարելու համար»,- վստահեցրեց Անտոնյանը։
Նրա խոսքով՝ քրոնիկական հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ կորոնավիրուսն առանձնահատուկ բարդությամբ է ընթանում։
«Պետք է զգոն լինել, որպեսզի այնպես չստացվի, որ բժիշկներն անգամ մեծ անձնակազմով չկարողանան փրկել նրանց կյանքերը։ Պետք է պահպանել բոլոր կանոնները։ Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, հետևեք բոլոր կանոններին»,- շեշտեց նա: