Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 38 քաղաքացիներից 26-ն արդեն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 863 թեստավորում: Այժմ մեկուսացված է 67 քաղաքացի: