Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին մասնակցելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը, որը պետք է անցկացվեր դեմառդեմ:
Politico պարբերականի տեղեկացմամբ՝ կանցլերը շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար, սակայն հայտնել է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը, չի կարող համաձայնել անձամբ մասնակցել հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: