Forbes հանդեսն իր միլիարդատերերի ցուցակից հեռացրել է Reality հեռուստաաստղ և դիմահարդարման պարագաներ արտադրող ընկերության սեփականատեր Քայլի Ջենների անունը, և նրա ընտանիքին մեղադրել բիզնեսի արժեքն ուռճացնելու համար: Այս մասին տեղեկություններ է հաղորդում BBC-ն:
Forbes-ի ղեկավարությունը հայտնել է, որ հանրահայտ աստղի ընտանիքը ավելի հարուստ է ներկայացրել Ջեններին, քան իրականում նա կա:
Քայլի Ջենները Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ հանդեսի հայտարարությունները ճշգրիտ չեն և հիմնված են չապացուցված ենթադրությունների վրա:
Forbes-ի տիտղոսի կորուստը հազիվ թե լուրջ վնաս հասցնի Քայլի Ջեններին, քանի որ այժմ նրա կարողությունը 900 մլն դոլարից քիչ պակաս է: