Պեկինում գործող Sinovac կենսատեխնոլոգիական ընկերությունն այժմ գտնվում է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլում, որին մասնակցում է ավելի քան հազար կամավոր: Չինացի գիտնականները հայտարարել են, որ 99 տոկոսով վստահ են պատվաստանյութի արդյունավետությանը՝ գրում է Sky News-ը:
Կենսատեխնոլոգիական ընկերությունը նշել է, որ փորձարկման վերջին՝ երրորդ փուլը, հավանաբար, կանցկացվի Միացյալ Թագավորությունում:
Անցած ամիս Sinovac ընկերությունն ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունքները հրապարակել էր Science ամսագրում, որում ներկայացվում է, թե CoronaVac անունը կրող պատվաստանյութն ինչպես է կապիկներին պաշտպանում կորոնավիրուսով վարակվելուց: