Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դեմ է ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ հսկողության խստացմանը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Ես պետք է հասկանամ, թե հատկապես ինչ են մտադիր անել: Ընդհանուր առմամբ՝ որևէ հարթակ գրաքննության ենթարկելու իշխանությունների որոշումը ճիշտ արձագանք չի թվում ինձ»,- ասել է Ցուկերբերգը:
Նա նաև ընդգծել է, որ սոցցանցերի աշխատակիցները հաճախ մեղադրվում են ոչ միայն այս կամ այն նյութն արգելափակելու, այլև, ընդհակառակը, դա չանելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրաման: