Հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը։ Նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է kulturomania.ru կայքը։
Վ. Պուտինը նշել է քանդակագործի ստեղծագործությունների վառ անհատականությունը։ Նա ընդգծել է, որ արվեստագետը հասել է միջազգային լայն ճանաչման, և նրա ստեղծագործական նախագծերը միշտ էլ հետաքրքիր են, նշանակալից և պահանջված։
«Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք»,- գրել է ՌԴ նախագահն իր ուղերձում: