Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ղրիմի թերակղզին, եթե սահմանային Խերսոնը դարձնի ծաղկող շրջան, խոստովանել է Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Ռախմանինը:
Պաշտոնական Կիևը պետք է ներդրումներ կատարի թերակղզուն սահմանակից տարածքներում և, առաջին հերթին, Խերսոնի շրջանում: Տեսնելով այդ շրջանների բարգավաճումը, ըստ պատգամավորի, Ղրիմի բնակչությունն ինքը կցանկանա «վերադառնալ» Կիևի իրավասության ներքո: Եվ այսպիսով, ուկրաինական իշխանությունները կկարողանան լուծել Ղրիմի «վերադարձի» հարցն առանց հակամարտության: