Հայաստանյան ստարտափները հրավիրվում են հայտադիմում ներկայացնելու ԵՄ աջակցությամբ գործող Ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի համար, տեղեկացնում են ԵՄ գրասենյակից։
EU4Business-ի աջակցությամբ իրականացվող այս 10-շաբաթյա ծրագիրն առաջարկում է վաճառքի, աճի հաքինգի և ներդրումների ներգրավման մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։
Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագիր և կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են eu4business-ի կայքում: