ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր համացանցում լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժ զգալու մասին:
«ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։
Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ: