Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում աճել է բազմաբնակարան շենքերի բնակարանների և բնակելի առանձնատների օտարման գործարքների թիվը:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. առաջին եռամսյակում իրականացվել է բնակարանի օտարման 4 987 և տան օտարման 2 699 գործարք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5 098 բնակարանի, 3009 տան օտարման գործարք է կնքվել:
Հայաստանում ավելացել է նաև հասարակական նշանակության տարածքների օտարման գործարքների թիվը՝ նախորդ տարի 614, այս տարի՝ 745:
Նվազել է արտադրական նշանակության օբյեկտների նկատմամբ գործարքների թիվը՝ նախորդ տարի 166, այս տարի՝ 211 գործարք: