Արարատի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։
«Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։
Բարեկարգվում են՝
-
Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները.
-
դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին.
-
ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ՝ հարմարեցված նաև հաշմանդամների համար, ինչպես նաև վանքի և հարակից տարածքների ջրամատակարարման ապահովում։
Ընթացիկ աշխատանքներով նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները և ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե,
ծրագրի իրականացնող՝ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամ»: