Կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Իրավիճակը կայունացնելու նպատակով նա առաջարկում է 3 կանխարգելիչ ուղղություն.
-
հիվանդների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում և վարակի կանխարգելում.
-
տնտեսվարողների կողմից պարետատան մշակած անվտանգության կանոնների պահպանում.
-
դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորության և ձեռքերի հիգիենայի պահպանում:
Ա.Վանյանը հայտարարեց, որ պահպանելով այս կանոնները՝ զերծ կմնանք վարակվելուց:
Նա նշեց, որ կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում հոգեհանգստի արարողությունները, խնջույքները, որոնց ժամանակ արձանագրվել են բռնկումներ: